«Սիրելի ուսուցիչներ և տնօրեններ,
տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային մատյանում անհրաժեշտ է լրացնել միայն երկրորդ կիսամյակի սկզբից մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականները։
Հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը` դպրոցն իրավասու է ընտրել ամենահարմար եղանակը և աշխատանքն իրականացնել օպերատորների կամ առանձնացված պատասխանատու անձի միջոցով կամ ներգրավելով ուսուցիչներին։
Գործընթացը պետք է իրականացվի մինչև ապրիլի 20-ը ներառյալ»,-այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։