Երեկ Էրեբունի ԲԿ-ում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:
Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,-նշել է նա: