Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ ԱՌՈՂՋ ԵՂԵ’Ք…»