Կորոնավիրուսից մահացած պացիենտները 86 և 81 տարեկան են եղել․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․

«Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։

86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ոււնենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 13-ն են։ Երեկվա՝ ապրիլի 10-ի առավոտյան ժամը 11-ի տվյալներով դեպքերը 11-ն էին, ավելի ուշ՝ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց մահվան 12-րդ դեպքի մասին․ «Այս պահին ունենք 12 մահ արդեն, առավոտյան մահացավ, որը 81 տարեկան քաղաքացի էր, ծանր հիվանդություններով։ Սա վաղվա թվերի մեջ կերևա»։

Հավելենք, որ ապրիլի 11-ի տվյալներով կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանում 966-ն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել