Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ նրանց ստացածկրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից:
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:
Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը:
Աղբյուրը` Իրավաբան.net