Անձնագրային և այլ անձնական տվյալներն այլոց փոխանցելիս զգուշավորություն դրսևորեք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում խանութները օնլայն տարբերակով նաև ապառիկ ձևակերպմամբ են գնումներ իրականացնում, հարկ ենք համարում զգուշացնել անձնագրային և այլ անձնական տվյալներն այլոց փոխանցելիս զգուշավորություն դրսևորելու մասին։

Նման կերպ գնում կատարելիս համոզվեք, որ վստահելի ստուգված ու հաստատված խանութի եք փոխանցում ձեր տվյալները, հակառակ դեպքում վտանգ կա ինքնության գողության զոհ դառնալու։

Միաժամանակ նման մեթոդով գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում ենք պատշաճ կերպով կազմակերպել տվյալների ստացումը՝ պահպանելով անվտանգության ու գաղտնիության սկզբունքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել