Առաջարկում եմ այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչել. Թեհիմնա Վարդանյան

Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն՝ անդրադառնալով «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը անջատելուն եւ երթեւեկությունը շրջանաձեւ կազմակերպելուն։Նա մասնավորապես նշել է.

«Արդեն քաղում ենք քաղաքային իշխանությունների ջանասիրաբար ու տքնաջան աշխատանքի առաջին պտուղները: Փառահեղ լուծում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կառուցվելիք ինչ-որ անիմաստ էստակադայի փոխարեն գծվում է մի փառահեղ կլորակ: 2018 թվականից մինչ այսօր, դեռ երկար ժամանակ չանցած, ունենք մի զիլ, բարդագույն լուծումներով ներկված ու միանշանակ խցանումները զրոյացնող հրապարակոտ մի բան:

Հ.Գ. Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել