Իրանցի բժիշկ Վահիդ Յահյավին կորոնավիրուսից մահացավ իր առաքելությունը կատարելիս. Ջորջ Աբրահամյան

Իրանահայ Ջորջ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավով տեղեկացա, որ իրանցի բժիշկ Վահիդ Յահյավին կորոնավիրուսից մահացավ, իր առաքելությունը կատարելիս։Բժիշկ Յահյավին է լուսանկարում։ Նա օրեր շարունակ այսպես էր հանգստանում հիվանդանոցի մի անկյունում՝ մի քանի րոպե քնելով ու երեկ աչքերը փակեց ընդմիշտ։Փառք ու պատիվ աշխարհի բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք այսօր մարդկությանը փրկելու դժվարին պայքար են մղում»։

Նշենք, որ Իրանում կորոնվաիրուսով վարակվածության 53,183 դեպք է արձանագրվել։ Մահացել է 3294 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել