Կոտայքում ևս ունենք կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքեր․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որումասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Ինչպես գիտեք, Կոտայքում ևս ունենք կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքեր:

Սիրելինե՛րս,

Վարակի հետագա տարածումը նվազեցնելը և կանխարգելելը կախված է յուրաքանչյուրիցս:

Այս ընթացքում չափազանց կարևոր է անձնական պատասխանատվության և սեփական քայլերի գիտակցումը, քայլեր, որոնցից կախված է ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի առողջությունն ու անվտանգությունը:

Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ պարետատան սահմանած ցուցումներին և սահմանափակումներին:

Կոչ եմ անում մնալ տանը, ինքնամեկուսանալ,  տնից դուրս գալ միմիայն կենսական անհրաժեշտության պարագայում՝ ձեզ մոտ ունենալով հատուկ նմուշի ձևաթուղթը պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:

Հիշեցնում եմ, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածով։

Իսկ ահա՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել