Որպես կանոն, ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Նշենք, որ օրենքով նախատեսված են բացառիկ դեպքեր, երբ ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում կարող է լուծվել ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա:
Այսպես. ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net