Հաստիքների կրճատման հիմքով՝ Սիրանուշին ազատել են աշխատանքից

Սիրանուշ Գ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի, երրորդ անձ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի 30.08.2011թ. թիվ 213-Ա հրամանն անվավեր ճանաչելու, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերակազմավորման կապակցությամբ հաստիքների կրճատման հիմքով իր՝ Սիրանուշ Գ.-ի աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը վերականգնելու և որպես հետևանք` Սիրանուշ Գ.-ին մինչև վիճելի վարչական ակտը նրա զբաղեցրած քաղ. ծառայողի պաշտոնին ու դասային աստիճանին համարժեք աշխատանքով ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցվորի խոսքով՝ աշխատանքից ազատելու մասին վկայակոչած հրամանում ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գործակալությունում կատարել կառուցվածքային փոփոխություն և համակարգի 129 միավոր հաստիքները կրճատել 20-ով։ Դրանց հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղ. ծառայության խորհրդի 16.08.11թ. թիվ 591-Ա որոշմամբ՝ 2002թ. սեպտեմբերի 2-ի թիվ 35-Ա որոշման մեջ, իսկ ՀՀ արդարադատության նախարարը՝ 30.01.11թ. թիվ 3-Ա հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարի 2011թ. հունվարի 10-ի հրամանում, որոնց արդյունքում գործակալության տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել են գործակալության փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժնի՝ գործակալության կառուցվածքային ստորոբաժանման կարգավիճակով, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի՝ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով և պետական ռեգիստրի տարածքային բաժնի՝ տարածքային մարմնի կարգավիճակով։
Նախատեսված վերակազմավորման ու կառուցվածքային փոփոխությունների մասին, հնարավոր կրճատումների մասին գործակալության աշխատակիցները, այդ թվում նաև հայցվորը նախազգուշացվել են, սակայն Սիրանուշ Գ.-ը ելնելով այն հանգամանքից, որ Արտաշատի տարածքային բաժնում գլխավոր մասնագետի պաշտոն զբաղեցնում են ինքն ու բաժնի պետ Աշոտ Ս.-ը, իսկ առաջատար մասնագետի պաշտոնը՝ բաժնի պետի ազգակից ու բարեկամ Լիանուշ Ս.-ը, ինչպես նաև այն, որ ինքն ունի քաղ. ծառայողի «Քաղ. ծառայության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ուժով 25 տարվա քաղ. ծառայողի ստաժ, որից, 2000թ. գործակալության կազմավորումից ի վեր՝ գործակալության գլխավոր մասնագետի 11 տարվա զուտ մասնագիտական ստաժ, համոզված է եղել, որ վերակազմավորման արդյունքում հաստիքների կրճառման դեպքում աշխատանքում մնալու իր նախապատվության իրավունքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի պահանջով կպահպանվի, սակայն 30.08.11թ. վիճարկվող հրամանով այն չի պահպանվել։

Դատարանը գտավ, որ Սիրանուշ Գ.-ի հայցն անհին է և վճռեց մերժել։ Հայցվորը, համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել