Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Բ.-ի:
Վերջինսի 07.04.2012թ.` ժամը 22.00-ի սահմաններում, ընկերների՝ Վալտեր Ս.ի և Մերուժան Գ.-ի հետ, իր Գոլֆ մակնիշի ավտոմեքենան փորձել է կայանել ք.Վանաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի դարպասների դիմաց։
Նշյալ օրը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ եկեղեցու տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության Վանաձոր բաժնի Բազումի բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Վահե Բ.-ն Արմանին արգելել է մեքենան կայանել եկեղեցու տարածքում։ Արման Բ.-ն ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, սպառնացել է կյանքից զրկել՝ «սատկացնել», ապա ավտոմեքենան վարել է նրա ուղղությամբ։
Արման Բ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Արման Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանը, վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Արման Բ.-ն կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, ուստի նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատիժ կրի:
Արման Բ.-ն դատապարտվել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net