Աշխատավարձը չվճարելու դեպքում գործատուն վճարում է տուժանք
Իրազեկ քաղաքացի նախագծի 202-րդ տեսանյութի խորագիրն է՝ Աշխատավարձը չվճարելու դեպքում գործատուն վճարում է տուժանք, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը: Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: