Ի՞նչ է սպասվում մինչև 27 տարեկան և 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած քաղաքացիներին
Դեռևս 2004 թվականից գործող այն օրենքը, որով 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն էր տրվում սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից, այլևս չի գործում։ Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ-ի դեկտեմբերի 12-ին։
«Հունվարի 1-ից այդ օրենքի գործողության ժամանակահատվածն այլևս չկա»․-նշում է ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արեն Սարգսյանը։ Թե ի՞նչ է սպասվում մինչև 27 տարեկան և 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած քաղաքացիներին՝ մանրամասները տեսանյութում։