Երկուշաբթի օրվանից դպրոցները որոշ ժամանակով փակեք․ պատգամավորը՝ փոխնախարարին
Ազգային ժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։
Օրենքը կարգելի ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝
1) վաճառքն՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության,
2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին՝ վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ նաև դպրոցներում երեխաների բացակայություններին և խնդրեց արձակուրդներ հայտարարել դպրոցներում։
Մանրամասները՝ տեսանյութում