Տղամարդը դանակահարել է 27֊ամյա նախկին կնոջը

Հունվարի 3-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 06.40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել