«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք դեկտեմբերի 27-ին ուժի մեջ մտան։
Այսպիսով, փոփոխությամբ նախատեսվում է, որ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք կօգտվեն այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:
Նշվում է, որ նախագծի նպատակն է ապահովել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների իրացման պատշաճ կազմակերպումը:
Պետական ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք կօգտվեն այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից: