ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին՝
Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – գյուղ Դավիթաշեն – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց (Ռոբերտո հանրախանութ) – Մալաթիա շուկա – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 2-րդ՝
Նոր Նորքի զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) – Ավան թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» – Քաղաքապետարան – «Կիլիկիա» ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) խանութ:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երևան Սիթի սուպերմարկետ):
Երթուղի 3-րդ՝
Էրեբունի փողոց – Արցախի փողոց – «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) – «Գարեգին Նժդեհի» անվան հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Էրեբունի փողոց:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:
Յուրաքանչյուր վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե: