Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Գրիգորյանին նշանակել է Սուդանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»: