Նախագահը թավջութակահար Արամ Թալանյանին և ալտահար Յաշա Պապյանին պարգևատրել է երախտագիտության մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել, որով թավջութակահար Արամ Թալանյանին և ալտահար  Յաշա Պապյանին պարգևատրել է երախտագիտության մեդալով:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար, Յաշա Գրիգորի ՊԱՊՅԱՆԻՆ ալտահար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել