Կսահմանվի ՀՀ-ի կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին»  նախագիծը:

Նախատեսվում է հաստատել ՀՀ-ի կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը:

Շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին նախատեսվող արգելքի մասին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

Ապրանքախմբի անվանումը                                                 ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Վառելափայտ՝ գերանների, ծղանների,                                   4401

ճյուղերի, ցախի տրցակների տեսքով

կամ այլ համանման ձևերով

Ասեղնատերև տեսակներից                                                     4401 11 000

Սաղարթավոր տեսակներից                                                    4401 12 000

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ                                  4403

մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ

  եզրատաշած կամ չեզրատաշած

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած                             4404

գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և

 սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած,

անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց

չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով

չմշակած, գործիքների և համանման

արտադրատեսակների համար նախատեսված

ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների

 արտադրության համար օգտագործվող,

 ծեղ և համանման փայտանյութ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել