Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը դիմել է վերաքննիչ դատարան։
«Հարգելի պարոն վարչապետ,
Շնորհակալություն․․
Շնորհակալություն 2019 թվականը իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։
Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի անիմաստ և անարժեք էին, որ հայրենիքիս համար չարժեր պայքարել և կորցնել ամենաթանկը (ամաչում եմ, որ վայրկյան անգամ նման միտք եմ ունեցել)։ Իմացեք՝ շնչելուս չափ պայքարելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։
Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը։ Այդ իսկ պահին ցավակցական հեռագրի փոխարեն ստացա ձեր կողմից մի «մխիթարական նվեր» մեջքիս հարվածի տեսքով (տենց նվեր ես երբեք չեմ ստացել, կեցցե՛ք, նվերներ մատուցելու գործում դուք նույնպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՔ):
Ափսոս, որ ստիպեցիք ինձ ամանորյա բարեմաղթանքների փոխարեն մաղթել՝
Խոհեմություն՝ երկիրը ՀԻՆ աղբից մաքրելու համար,
Խիզախություն՝ երկիրը ՆՈՐ աղբից մաքրելու համար,
Քաջ առողջություն՝ պատասխանատվություն կրելու ձեր արածների և չարածների համար։
Սա էլ իմ փոքրիկ պատասխան նվերը ձեզ՝ ընդամենը վերաքննիչ բողոք,-նշել է նա։
Նշենք, որ ապրիլի 1-ին Այվազյանը ազատվել էր աշխատանքից՝ վարչապետի որոշմամբ:
Հայկ Այվազյանի դիմել էր դատարան և պահանջում է 01.04.2019 թվականի թիվ 327-Ա հրամանն անվավեր ճանաչել, որպես հետևանք` հայցվորին զբաղեցրած պաշտոնին վերականգնել, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով հաշվարկել և վճարել: