Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ:

Նախագահը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, որ Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: 66 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 50-ը հոսպիտալացվել են, 12 մարդ գտնվում են ծանր վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել