Կոմանդոսը հեռանում է Հանրային խորհրդից

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կդադարեցնի անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց հենց նա։

«Ես ապրիլից խորհրդի նիստերին չեմ մասնակցում, չեմ կարողանում գնալ ու ժամերով նստել։ Որոշումս կապ չունի Ստյոպա Սաֆարյանի նախագահ նշանակվելու հետ»,-նշեց նա․ «Ստյոպան լավ տղա է»։

Առաջիկայում Կոմանդոսը հանդիպելու է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ, սակայն հաստատ չի մտափոխվելու։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ՀԽ նախագահ է նշանակվել դեկտեմբերի 18-ին։ Նշանակումից հետո Հանրային խորհրդում իրենց անդամակցությունը արդեն դադարեցրել են Լարիսա Ալավերդյանը և Հարություն Մեսրոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել