Նոր քրեական գործ է հարուցվել՝ Սամվել Ուզունյանի «Զվարթնոց» սահմանային անցակետով երկրից մեկնելու դեպքի առթիվ

Նախկին դատավոր  Սամվել Ուզունյանի «Զվարթնոց» սահմանային անցակետով երկրից մեկնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են դատախազությունից։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

65-ամյա Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել