Նախագահը դասային նոր աստիճաններ է շնորհել Քննչական կոմիտեի փոխնախագահներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վարդանի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել