Կկարգավորվեն կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման հետ կապված իրավահարաբերությունները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, տրամադրման, տնօրինման պայմանները և թույլտվության ձևը սահմանելու մասին» նախագիծը:

Նախատեսվում է, սահմանել կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը,  տրամադրման, տնօրինման պայմանները, կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման, ընդերքի տրամադրման պայմանների, հանույթի տնօրինման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները: Կսհամանվեն թույլտվության ձևը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել