Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս:

«Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, և ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում:

Ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության եւ դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երեւանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:

Այս պահին համապատասխան մասնագետներ են ներգրավում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել