Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 19-ին շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին կարգադրություն է ստորագրել ելնելով Ամանորյա տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում շուրջօրյա հերթապահություն սահմանելու անհրաժեշտությունից.

1.Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1), Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպություններում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում՝ 2019թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2020թ. հունվարի 7-ը ներառյալ` սահմանել շուրջօրյա հերթապահություն:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1)՝ հերթապահությունն իրականացվելու է Երևանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում՝ ճգնա-ժամային կառավարման բաժնի (1-ին հարկ, հ.121սենյակ, հեռ.1-08, 011-51-40-06) և սույն կարգադրության հավելվածի ցանկում նշված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կա-ռուցվածքային ստորաբաժանումների կողմից (2-րդ հարկ, հ.224/1 սենյակ, հեռ.011-51-40-00).

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունները և հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու են իրենց աշխատավայրերում.

3) Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների վարչական շենքերում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում՝ շուրջօրյա հերթապահությունն իրականացվելու է համաձայն ներկայացված ցուցակների.

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հերթապահության նկատմամբ հսկողությունն իրականացնելու են, սույն կարգադրության հավելվածում նշված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ վերահսկողությունը՝ պատասխանատու պաշտոնատար անձինք:

3. Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունների և հասարակական կարգի պահպանության ծառայության պետերին՝ 2020թ. հունվարի 8-ին ամփոփել և նույն օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին տրամադրել Ամանորյա տոնական օրերին ստացված հեռախոսազանգերի և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ՝ սույն կարգադրությանը կից օրինակելի ձևերին համապատասխան /աղյուսակներ հ.1, հ.2

4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ սույն կարգադրության մասին քաղաքացիների իրազեկումն ապահովել Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):

5. Հանձնարարել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, Ամանորյա տոնական օրերի շուրջօրյա հերթապահության ընթացքում, ապահովել սույն կարգադրության 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարների անխափան աշխատանքը:

6. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վրա:

7. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել