Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանն դեկտեմբերի 20-ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե
նա այդ մասին դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ․ սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։