Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:
Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է քրեական օրենքով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի` պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net