«Երևանի Սիթին» շարունակում է խախտել աշխատողների իրավունքները. ԱԻՊ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից տեղեկացնում ենո, որ իրավաբանական օգնության խնդրանքով գրասենյակ  էր դիմել քաղաքացի Ա.Դն՝ տեղեկացնելով, որ գործատուն՝ «Սիթի» ՍՊԸնԵրևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը), աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի տրամադրել վերջնահաշվարկ՝ 2019թ. մայիս ամսվա աշխատավարձը և չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

Մեր իրավաբանական թիմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիթի» ՍՊԸից հօգուտ Ա.Դի բռնագանձել 113 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի, ամենամյա չօգտագործված արձակուրդի և կետանցի յուրաքանչյուր օրվա 0,15%-ի տույժի համար:

Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբարդյունքում մեր վստահորդ Ա.Դի և «Սիթի» ՍՊԸի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸն մեր վստահորդ Ա.Դին վճարեց 113 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթիի» նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Կարող ենք արձանագրել, որ որոշ գործատուների մոտ արմատավորված գործելոճ է դարձել՝ չվճարել վերջնահաշվարկ այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար անպատեհ ժամանակ դիմում է աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով։ ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմիների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել