ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին ՀՀ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից  մեկ տարի ժամկետով կտրվի 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները կտրվեն բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարի կտրվի 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով կհանվեն նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կկիրառվի 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը կսահմանվի ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված փաթեթուժի մեջ է մտնելու՝ 

2020թ.-ի հունվարի 1-ից, կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար,

2020թ.-ի սեպտեմբերի 1-ից, կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (հետաձգումը պայմանավորված տեխնիկական և ծրագրային հարցերով։

Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել