«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը
Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և լքում է ԱԺ նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Քաղաքապետարանից սակայն հերքում են, որ եղելությունը դա է եղել։