Արամ Օրբելյանը առարկեց նիստերի դահլիճից դատավորի մուտքից դատախազների դուրս գալու դեմ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 26-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Երևանի դատախազ Գևորգ Բաղադասրյանը և դատախազ Պետրոս Պետրոսյանը ավելի վաղ պետք է լքեին նիստերի դահլիճը և դուրս եկան այն մուտքից, որով նիստերի դահլիճ է մտնում դատավորը։
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նկատեց դա և բացատրություն պահանջեց։
Մանրամասները՝ տեսանյութում