Դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն՝ Լևոնին զգուշացնի․ Սարգիս Քլոյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 26-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դատարանում հայտնեց, որ ցանկանում է դիմել Ռոբերտ Քոչարյանին․ «Դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն՝ Լևոնին զգուշացնի, դատարանից դուրս գալուց և ներս գալուց, աջակիցները մեզ վերջին խոսքով անպատվում են, խնդրում եմ, որ նա Լևոնին զգուշացնի, որ այդպիսի բաներ չանեն»։