Հայաստանի տարածքից դուրս ապրող ծնողները կարող են հայրությունը կամ մայրությունը որոշելու մասին հայտարարությամբ դիմել ՀՀ հյուպատոսական հիմնարկներ

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 147-րդ հոդվածը սահմանում է, որ  ՀՀ տարածքում հայրության (մայրության) որոշումը և վիճարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է հայրության (մայրության) որոշումը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, երեխայի՝ ՀՀ տարածքից դուրս ապրող ծնողները, որոնցից թեկուզ մեկը համարվում է ՀՀ քաղաքացի, կարող են հայրությունը (մայրությունը) որոշելու մասին հայտարարությամբ դիմել ՀՀ հյուպատոսական հիմնարկներ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել