Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ո՞ր գործառույթներում ձեր գիտելիքներն ու փորձը պիտի օգտագործվի․ պատգամավորը՝ Լիլիթ Ալեքսանյանին
Կառավարության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ներկայացված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը բանկային համակարգում զբաղվել է նաև փողերի լվացման հետ կապված ուսումնասիրությամբ։
Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովի նիստին՝ պատասխանելով պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։
«Այն զբաղվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությամբ և ստուգում է, գնահատում, արդյո՞ք այդ հայտարարգրերը համապատասխանում են այն գործունեությանը՝ հաշիվներում, որը մենք տեսնում ենք, արդյո՞ք դրանք համապատախանում են մեդիա հրապարակումներին և այլն։ Ես ունեմ բավականին լայն փորձ, հենց այս ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, եզրահանգումների գալու և որոշումներ կայացնելու»,- նշեց Լիլիթ Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում