Արդյո ՞ք ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվում է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա

Արդյո՞ք ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվում է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա (տնօրեն, փոխտնօրեն, գրադարանավար, հոգեբան և այլն) և ի ՞նչ ծանրաբեռնվածության համար է այն հաշվարկված: Այս հարցերի պատասխանը Իրավաբան.net-ը տեղեկանում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից:

Այսպիսով, ուսուցչի նվազագույն աշխատավարձի երաշխավորված չափը տարածվում է բացառապես հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վրա:

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից, ըստ այս պահի հաշվարկների, կկազմի առնվազն 108 հազար դրամ` հարկերը ներառյալ (այդ գումարից կկատարվի համապատասխան հարկային պահում): Նվազագույն աշխատավարձը հաշվարկված է մեկ դրույքի համար, որը կազմում է շաբաթը 22 դասաժամ:

Արդյո՞ք ուսուցչին նվազագույն աշխատավարձից բացի, կտրվեն նաև գրավորների, աշխատանքային ստաժի, դասղեկության և նմանատիպ այլ վճարներ:

Ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը որևէ կապ չունի ուսուցչին տրվող հավելյալ վճարների հետ: Պետությունը սահմանել է մեկ դրույքի նվազագույն վարձատրության չափը, որից պակաս ուսուցիչը չի կարող վարձատրվել, իսկ հավելյալ վճարները կարող են տրվել, եթե դպրոցն ունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Հետևաբար նման հարցերը պետք է հստակեցնել դպրոցի տնօրենի և կառավարման խորհրդի հետ:

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, արվեստի դպրոցների մանկավարժներին վերաբերո՞ւմ է:

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը վերաբերում է միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

Այլ մանրամասներ տեսանյութում.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել