Oդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 20 000 – 50 000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100 000 – 200 000 դրամի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելու համար սահմանված է տուգանք` քաղաքացիների նկատմամբ՝ 20 000 – 50 000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100 000 – 200 000 դրամի չափով:
Oդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, oդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 – 200 000 դրամի չափով:
Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելու կամ երթևեկելու համար նախատեսված է տուգանք` 50 000 – 100 000 դրամի չափով:
Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net