Արագածոտնի մարզ Արտուր Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում բջջային հեռախոսի միջոցով մուտք է գործել համացանց, ծանոթանալով Սիսիան քաղաքի բնակչուհի Նաիրա Մ.-ի հետ և նրա վստահությունը չարաշահելով, խաբեությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նրանից հափշտակել է զգալի չափերի գումար: Գործում որպես իրեղեն ապացույց ներկայացված է Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի սիմ քարտը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Դատարանում Արտուրի դեմ առաջադրված մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
ՀՀ քրեական օրենգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net