Փրկարարական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն. կառավարությունը որոշում ընդունեց
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությանը, քանի որ պետական կառավարման համակարգում գործող բոլոր ուժային կառույցներում իրականացվել և իրականացվում են ծառայողների աշխատավարձերի կամ հավելումների բարձրացում, իսկ ԱԻՆ փրկարար ծառայությունում տարիներ ի վեր նման փոփոխություն չի կատարվել: Նախագծով առաջարկվում է փրկարարարկան ծառայողներին հավելումների հատկացումը: