Տղամարդկություն ունեցի՝ քո պատիժը կրի․ Գոռ Քլոյանի հայրը՝ Ռոբերտ Քոչարյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել: Միջնորդությունը հիմնված էր սեպտեմբերի 4-ին հրապարակված ՍԴ որոշման վրա:
Դատարանը այժմ լսում է տուժողների իրավահաջորդների դիրքորոշումը։ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դիմեց 2-րդ նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ուղիղ եթերը՝ այստեղ: