Առաջին ատյանի դատարանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխել․ Արամ Վարդևանյան
Սահամանադրական դատարանը հրապարակեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:
«ՍԴ-ի որոշման համաձայն՝ կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը: Սա նշանակում է, որ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,-նշեց Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում