Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 31-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է Ժ.Զաքարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ.Զաքարյանի ձեռքը և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջնային մակերեսի արյունազեղման ձևերով։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ Իրավաբան.net