Թույլատրվու՞մ է օտարերկրյա անձանց ամուսնություն Հայաստանում
Իրազեկ քաղաքացի նախագծի 169-րդ տեսանյութի խորագիրն է՝ Թույլատրվու՞մ է օտարերկրյա անձանց ամուսնություն Հայաստանում, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից: