«Լիս» մականվամբ ոմն Արմանի հետ մտել են բնակարան և գողացել…

Արմեն Ս.-ն նախնական համաձայնության գալով «Լիս» մականվամբ ոմն Արմանի հետ, 2009թ. հունիսի 13-ին, ժամը 04:00-ի սահմաններում, մտնելով Նոնա Ս-ի բնակարան, գողացել մեկ հատ «LG» մակնիշի հեռուստացույց, սպիտակ գույնի լվացքի մեքենա, մեկ հատ կանացի պայուսակ և 5 հատ կանացի տարբեր տեսակի վերարկուներ՝ Նոնա Ս.-ին պատճառելով խաշոր չափերի՝ 835,700 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Հարուցվել է քրեական գործը, որը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել