Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը գործում է
Հուլիսի 25-ից գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը։
Այն կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։
Երևանի ավագանու մի քանի անդամների հայտարարություններից պարզ է դառնում նաև, որ լուսացույցը ժամանակավոր լուծում է, և նշված վայրում նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում։