Նախատեսվում է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնավորման համաձայն, փոփոխությունների կատարման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները և ընթացակարգը։