Ամբաստանյալը, որը մեղադրվում էր իր քեռու աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ արդարացվել է

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել թիվ ԵԷԴ/0136/01/12 քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Պետրոսյանի (նախկինում չդատված):

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թ-ին սեպտեմբեր ամսին ակնհայտ տասնվեց տարին չլրացած 06.05.1955թ. ծնված Ալվարդ Սեդրակյանի համաձայնությամբ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

 

Բացի դրանից, խաբեությամբ Ա.Սեդրակյանի հետ ամուսնանալու խոստումներ տալու եղնակաով վերջինիս ներգրավել է հանցագործության կատարմանը. նրան դրդել է գողանալ տատի խոշոր չափի ոսկյա զարդեր, որը Ա.Սեդրակյանը կատարել է:

 

Արմեն Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում ժխտել է գործով տուժողի` իր քեռու աղջիկ Ալվարդ Սեդրակյանի հետ վերջինիս 16 տարեկանը չլրացած տարիքում նրա համաձայնությամբ 2009թ. սեպտեմբեր ամսին սեռական հարաբերություններ ունենալու, ինչպես նաև 2009թ. հոկտեմբեր ամսին անչափահաս Ալվարդ Սեդրակյանին հանցանքի կատարմանը ներգրավելու, վերջինիս գողության կատարմանը դրդելու, այն է` տուժող Ալվարդ Սեդրակյանին համոզելու միջոցով նրան իր տատին` գործով տուժող Սոֆյա Գրիգորյանին պատկանող խոշոր չափի ` 130 գրամ քաշով 1.450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը գողանալուն հակելու, նշված զարդերը Ալվարդ Սեդրակյանից ստանալու և դրան տիրանալու հանգամանքները` հայտնելով, որ նշված հանցանքներն ինքը չի կատարել, տուժողներ Ալվարդ Սեդրակյանն ու նրա տատ Սոֆյա Գրիգորյանն իրեն զրպարտում են։

 

 

Դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Արմեն Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նրան առաջադրված մեղադրանքի դրվագով, այն է` Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ:

 

Ամբաստանյալը, սակայն, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, այն է` տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար օրենքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը:

 

Ամբաստանյալը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով։

 

Ամբաստանյալ Արմեն Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ է կիրառվել դատապարտելով ազատազրկման 2 /երկու/տարի ժամկետով։

 

Վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2/երկու/ տարի 4 /չորս/ ամիս 27 /քսանյոթ/ օր ժամկետով։

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել